2014-ին Երկիր մոլորակի բնակիչները կտեսնեն երկու լուսնի խավարում, երկու՝ արեւի: Բացի այդ, Երկրի կողքով կանցնեն գիսաստղեր ու ասուպներ: Այս մասին հաղորդել են սիբիրյան աստղագետները:
Հաղորդվում է, որ լուսնի առաջին խավարումը տեղի կունենա ապրիլի 15-ին, որը լավ կնկատվի Ռուսաստանի արեւելյան հատվածից: Դրանից երկու շաբաթ անց՝ ապրիլի 29-ին, Անտարկտիդայից, Ավստրալիայից եւ Ատլանտյան օվկիանոսից կերեւա արեւի խավարումը:
Ապրիլի 9-ին Մարսն ու Երկիրը կմոտենան իրար՝ հասնելով միմյանցից նվազագույն հեռավորության, ինչը թույլ կտա Մարսի նոր լուսանկարներ անել:
Մանրամասները՝ News.am-ի կայքում