Այսօր հունվարի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում ՎԱԶ-2106 մակնիշի 36 ՍՍ 045 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի փողոցի բնակիչ 30 ամյա Արմեն Պիսարևը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ամրակից (նախկին՝ Գյառգյառ) գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին ու մեկուկես մետր գլորվելով հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Ա. Պիսարևը մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևորներ Վանաձոր քաղաքի բնակիչներ 24 ամյա Գագիկ Հովհաննիսյանը, 27-ամյա Ռուբեն Շահնազարյանը և 25-ամյա Արմեն Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ ով: Տեղում են նաեւ ոստիկանության Ստեփանավանի բաժնի եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի օպերատիվ քննչական խումբը քննիչ Աշոտ Եղիազարյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում