Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ հունվարի 1-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 17:10-ի սահմանում Վերնաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 33-ամյա Մանվել Մուրադյանը վարելով BMW մակնիշի 34 LR 994 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Վերնաշեն գյուղի բնակիչներ 18-ամյա Հասմիկ Գասպարյանին և 15-ամյա Լիլիթ Գասպարյանին:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում