Հունվարի 1-ից մեկնարկել է Իրաքի քրդական շրջաններում արդյունահանված նավթի արտահանումը Թուրքիայի տարածք: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այսօր հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը` նշելով, որ քրդական նավթը նորակառույց խողովակաշարով կհասնի մինչև Միջերկրականի ափին գտնվող Ջեյհան նավահանգիստ:
Պաշտոնական Բաղդադը հայտարարել է, որ Քրդական ինքնավարության և Թուրքիայի միջև նավթի արտահանման մասին պայմանավորվածությունները ձեռք են բերվել առանց կենտրոնական իշխանության հետ համաձայնեցնելու, ուստի այդ գործարքը զուրկ է օրինական հիմքերից:
Գեւորգ Ստամբոլցյան