Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևում ազգայնականները նշել են Բանդերայի ծնունդը.«Ամերիկայի Ձայն»

Հունվար 02,2014 21:03

Կիևում անցկացված երթի մասնակիցներից շատերի ձեռքում պահել են ջահեր և պաստառներ, վանկարկել «Ուկրաինան ամենից բարձր», «Բանդերա, արի՛, կարգ հաստատի՛ր» կարգախոսները:

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մոտ 15 հազար մարդ մասնակցել է երկրի ազգայնական գործիչ Ստեպան Բանդերիայի 105-ամյակին նվիրված երթին:

Կիևում հունվարի 1-ի երեկոյան անցկացված երթի մասնակիցներից շատերի ձեռքում պահել են ջահեր և պաստառներ, վանկարկել «Ուկրաինան ամենից բարձր»,  «Բանդերա, արի՛, կարգ հաստատի՛ր» կարգախոսները:

Երթի որոշ մասնակիցներ կրում էին ֆաշիստական Գերմանիայի բանակի հետ ժամանակին համագործակցող Ուկրաինայի ապստամբական բանակի համազգեստ: Բանդերայի երկրպագուներից շատերը սակայն փորձում էին չգովազդել նրա համագործակցությունը ֆաշիստական Գերմանիայի հետ՝ Ուկրաինայի ազգայնականների առաջնորդի կարգավիճակում երկրի անկախության ուղղությամբ իրականացվող գործունեության մեջ:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն 2010 թվականի հունվարին Ստեպան Բանդերային հետմահու շնորհել էր Ուկրաինայի հերոսի կոչումը: Յուշչենկոյի այս քայլը խիստ քննադատության էին ենթարկել ռուսական և հրեական կազմակերպությունները: Բանդերային հերոսի կոչում շնորհելու մասին որոշումը կասեցվել էր դատարանի կողմից 2011 թվականի հունվարին:

Ստեպան Բանդերայի հիշատակին նվիրված երթը կազմակերպել էր «Եվրոմայդան»-ում անցկացվող բողոքի ցույցերի հետևում կանգնած քաղաքական ուժերից մեկը՝ Ուկրաինայի ազգանվանակ «Սվոբոդա» կուսակցությունը:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031