Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դեկտեմբերի 31-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացածի եւ վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Մերսեդեսը վարել է Երեւանի Դավիթաշեն 8-րդ փողոցի բնակիչ, 19-ամյա Ռոմանոս Էլոյանը, ով տեղում մահացել էր, իսկ ուղեւորը՝ Երեւան քաղաքի Դավիթաշեն 9-րդ փողոցի բնակիչ, 19-ամյա Վահե Սմբատյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում