ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ-ի) ներկայացուցիչներն ասում են, որ 1986 թվականի «Չելլենջեր» տիեզերանավի վթարը երբեք չպետք է հասարակացվի՝ արձագանքելով Բիյոնսեի նոր երգին, որում ներառված են ձայնագրություններ, որոնք կատարվել են անմիջապես պատահարից հետո:
Ինչպես հաղորդում է sacramento.cbslocal.com կայքը՝ այն բանից հետո, երբ փոփ-երգչուհին կարճ ձայնագրությունները օգտագործելու համար սկսել է քննադատության ենթարկվել «Չելլենջերի» անձնակազմի ընտանիքների եւ ուրիշների կողմից, տիեզերական ընկերությունը երեքշաբթի երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ:
Երեքշաբթի օրը ABC News-ի համար արած հայտարարությունում Բիյոնսեն ասել է, որ «իր սիրտը ցավում է «Չելլենջերի» աղետի հետեւանքով մահացածների ընտանիքների համար» եւ երգը ձայնագրել է «անկեղծ ցանկությամբ»՝ օգնել նրանց, ովքեր կորցրել են հարազատներ եւ բարեկամներ:
Ձայնագրությունը տեղ է գտել նրա «XO» ալբոմի համանուն երգի սկզբում:
Կարդացեք նաև