Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի կարծիքով՝ անցնող տարին Հայաստանի համար կորուստներով լի էր: Իրավապաշտպանը հույս հայտնեց, որ գոնե երիտասարդները եկող տարում կկարողանան որևէ բանի հասնել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ա. Խաչատրյանն ասաց, որ 2014 թվականին դրսի ազդեցությունը Հայաստանի վրա կարող է կործանարար լինել. «Այդ տականքներն ամեն տեղ տուն ունեն՝ դրսում էլ կարող են հաստատվել, ես ափսոսում եմ երիտասարդներին: Հիմա, քանի որ ամեն ինչ չէ, որ երիտասարդների ձեռքում է՝ շատ վտանգավոր է: Երիտասարդության, նույնիսկ լրագրողների քայլերն են շատ ուրախացնում… այս ծանր դրությունը, միևնույն է, պայթելու է, հնարավոր է՝ հենց եկող տարում, բայց թե որ կողմը կգնա, ինչ ձև կլինի՝ պարզ չէ»,- ասաց նա:
Եկող 2014 թվականի համար Ա. Խաչատրյանը մեկ ցանկություն նշեց. «Իմ միակ երազանքը. միշտ ուրախ շնորհավորում էինք Նոր տարիները, մեզ մոտ դա սովորություն է, բայց արդեն ուրախանալու տեղ էլ չկա: Ես ցանկություն ունեմ, որ հայկական ընտանիքները և երիտասարդները կարողանան այս ծանր իրավիճակից այնպիսի ուղղություն գտնել, որ փոքր, շատ փոքր կորուստներով դուրս գան:
Միայն դա եմ մաղթում, որ ցանկացած երիտասարդ աղջիկ իր ընկերոջը գտնի, կարողանա ընտանիք կազմել Հայաստանում, իր երեխաների հետ ուրախ ապրի: Երբեք չլինի այն վիճակում, որ գնա Հայաստանից, կարողանա իր երկրի տերը լինել: Ցանկացած երեխա զգա, որ իր ծնողն ուժեղ է, որ կարող է ամեն ինչ անել և ոչ թե հույսը դնի մի օլիգարխի վրա, որ բերի տետրեր բաժանի դպրոցներում:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: