Լրահոս
Օրվա լրահոսը

Azatutyun.am. Ռումինացիները և բուլղարացիները կարող են աշխատել ԵՄ այլ երկրներում

Հունվար 02,2014 15:27

Azatutyun.am. Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիները երեկվանից իրավունք են ստացել աշխատել և եկամուտներ ստանալ Եվրամիության մյուս երկրներում։

BBC-ն հիշեցնում է, որ Եվրամիության ամենաաղքատ երկու երկրների քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ էին մտցվել 2007 թվականին, երբ Ռումինիան և Բուլղարիան անդամակցեցին ԵՄ-ին։ Դրանց գործողության ժամկետը յոթ տարի էր։

Եվրամիության առավել բարեկեցիկ որոշ պետություններ այժմ մտավախություն ունեն, որ երկու երկրներից զանգվածային արտահոսք կսկսվի։  Ռումինիայի և Բուլղարիայի իշխանությունները հավաստիացնում են, սակայն, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ աշխատանք գտնելու նպատակով այդ երկրները լքել ցանկացողներից շատերը արդեն արել են դա։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031