Իսպանական «Marca» հանդեսի անցկացրած հարցման արդյունքներով Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է տարվա արտասահմանցի լավագույն մարզիկ: Նրան հաջորդել են «Ֆորմուլա 1»-ի արշավորդ Սեբաստիան Ֆետտելը եւ «Մայամիի» հարձակվող, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին բավարարվել է 5-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ