Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մահացել է վաստակավոր բժիշկ Ստեփան Դիլանյանը

Հունվար 02,2014 13:56
bjishk

ՀՀ առողջապահության նախարարության ողջ անձնակազմը  խորապես  ցավակցում է հանրապետության վաստակավոր բժիշկ, առողջապահության կազմակերպիչ  Ստեփան Դիլանյանի մահվան կապակցությամբ:

Նախարար Դերենիկ Դումանյանն իր զորակցությունն է հայտնում Ստեփան Դիլանյանի ընտանիքին,  հարազատներին ու մերձավորներին:

Ստեփան Դիլանյանն, ում երկար տարիների աշխատանքն անգնահատելի հետք է թողել առողջապահության համակարգի զարգացման գործում,  ծնվել է 1939թ.-ին Կրասնոդարում, 1945թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Բաթումի:

1964թ.-ին ավարտելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկապրոֆիլակտիկ ֆակուլտետը` 1966թ.-ին աշխատել է Ազիզբեկովյան շրջանի բժշկական միավորման գլխավոր բժիշկ, իսկ 1968-1971թթ.-ին դարձյալ որպես գլխավոր բժիշկ աշխատանքի է  անցել «Ջերմուկ» հանգստյան  գոտում:

1971թ.-ին տեղափոխվել է առողջապահության նախարարություն  և աշխատել որպես անձնակազմի կառավարման, բժշկական ուսումնական հաստատությունների և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար:

1996թ.-ին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակազմավորումից հետո դարձել է այդ հաստատության գլխավոր տնօրենը մինչև 2002թ.-ը:

1976-1987թթ.-ին եղել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կոլեգիայի անդամ:

Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Ստեփան Դիլանյանի ներդրումն առողջապահական համակարգի զարգացման գործում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031