Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է երկրի հարավային Վոլգոգրադ քաղաքը, որտեղ այս շաբաթ տեղի էին ունեցել 34 մարդու կյանքը խլած երկու ռմբակոծությունները:
Նախագահ Պուտինը չորեքշաբթի օրը ծաղիկներ է դրել ռմբակոծություններից մեկի վայրում, ինչպես նաև այցելել հիվանդանոցում բուժում անցնող՝ հարձակումների հետևանքով վնասվածքներ ստացած մարդկանց:
Նույն օրը երկրի ներքին գործերի նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության պաշտոնյաների հետ հանդիպումից առաջ արված հայտարարության մեջ Ռուսաստանի նախագահն ասել է, որ Վոլգոգրադում իրականացված հարձակումներին որևէ արդարացում չկա:
«Այստեղ՝ Վոլգոգրադում իրականացված գարշելի հանցագործությունները որևէ մեկնաբանությունների կարիքը չունեն: Անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ ունեին հանցագործների գործողությունները, որևէ արդարացում չկա խաղաղ բնակչության, մասնավորապես՝ կանանց և երեխաների դեմ ուղղված հանցագործություններին», – ասել է Ռուսաստանի նախագահը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ կարդացեք «Ամերիկայի ձայն»-ի կայքում