News.am. «Հանուն ազատ անկախ Հայաստանի» Ազատության հրապարակում այսօր՝ հունվարի 1-ին ժամը 15:00-ից հավաքվում են քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր երթով շարժվելու են դեպի Ազգային անվտանգության ծառայություն՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթը դեռ չի մեկնարկել, սակայն հրապարակում արդեն հավաքվել է ավելի քան 40 քաղաքացի, այդ թվում Շանթ Հարությունյանի 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, Եղիա Ներսիսյանը, Վրեժ Զատիկյանը: Հրապարակում են նաև մեծ թվով ոստիկաններ:
«Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է, և մենք պարտավոր ենք այդ օրը հարգել նրա հիշատակը և վերակառուցել նրա կերտած ազատ անկախ Հայաստանը»,- ասում են հավաքի մասնակիցները:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ News.am-ի: