Բարեմաղթանքները, կենացները քաղաքական կարգախոսների պես են՝ դժվար է օրիգինալ ինչ-որ բան հորինելը. դրանք այդ պահին դուրեկան են, բայց մեծ մասամբ՝ շատ արագ մոռացվում են:
Չենք փորձի օրիգինալ երեւալ: Մեր ընթերցողներին ուղղակի մաղթում ենք, որ այն բոլոր բարեմաղթանքներից, որոնք կլսեն այս օրերին՝ իրականանան նրանք, որոնք ձեզ համար առավել կարեւոր են:
Թեեւ իհարկե, վատ չէր լինի, որ իրականանային բոլոր մաղթանքները: Ինչպես նաեւ՝ լավ կլիներ, որ կյանքի կոչվեին անցած տարիների բոլոր քաղաքական կարգախոսները եւ լիներ ինչպես «հաղթանակ, կայունություն, առաջընթաց», «ավելի լավ Երեւան» եւ «ապահով Հայաստան» ու մնացած ամեն ինչը, ինչ մեզ խոստացել ու մաղթել են:
,,Արավոտ,,-ի հարգարժան կոլեկտիվին ամենաբարի ու գեղեցիկ մաղթանքներով՝ շնորհավորում եմ նաև բոլոր լավ, ազնիվ, բարի, սկզբունքային, հպարտ, գրագետ, և երկրի համար մտահոգվող մարդկանց ՆՈՐ ՏԱՐԻՆ։ Այս՝ 2014թ.–ը լինելու է հենց Ձեր տարին, արժանապատիվ մարդկանց տարին, քանի որ ձիյի տարին է։
Օրիգինալության համար ուզում եմ մի բանաստեղծություն Ձեր կոլեկտիվին նվիրել։
Խնդրում եմ խիստ չքննադատեք։
Ձին
Կան կենդանիներ, որ շատ են սիրուն,
Բայց ամենից շատ՝ ես ձի եմ սիրում,
Նա անչափ լավն է, անչափ հմայիչ,
Կարծես իր վրձնով՝ մի մեծ նկարիչ,
Կայծակին սանձել, հանձնել կտավին,
Իմաստավորել՝ վեհը տակավին։
Իսկ մեծատաղանդ քանդակագործը՝
Խոհեմ ներդրել իր կյանքի փորձը,
Մեծ հիացմունքով կտավին նայել,
Հսկա ժայռի մեջ երևակայել,
Նրբագեղ արձան ժայռից դուրս բերել,
Եվ այդ հրաշքով բոլորին գերել։
Խիստ գերել նաև՝ բարի հրեշտակին,
Սևեռել նրա աչքը՝ շեշտակի,
Ժայռից դուրս բերված՝ ձիյին նրբագեղ,
Որն արժանի է լինել ամեն տեղ։
Եվ հրեշտակը հենց այդ պատճառով,
Հրեշտակային գախտնի մեկ բառով,
Կյանք է շնորհել ձիյի արձանին,
Թախիծ աչքերին, խրխինջը՝ ձայնին։
Շնորհել է և՝ հավատարմություն,
Տեսքը սլացիկ, առողջ թարմություն,
Եվ գլխավորը՝ արժանավայել,
ՄԻՆՉ ԽՈՐ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՐԴԿԱՆՑ ԾԱՌԱՅԵԼ։
Շնորհավոր առանց երկրի հիմի սկսված նոր տարին և անհիմն խորհրդավորությունը: