Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ միասին ամանորի նախաշեմին, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին:
Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին նախ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան ազատամարտին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը:
Քաղաքապետը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմին:
Այնուհետ Եռաբլուր այցելած ԵԿՄ վարչության նախագահի և այլ անդամների ու երկրապահների հետ միասին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:
Կարդացեք նաև
Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում էլ Տարոն Մարգարյանը մոմեր է վառել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հոգիների խաղաղության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ամանորյա մի խորհուրդ կուզեի տալ Մեր երկրի ղեկավարներին, որ բացի մեր Ազատամարտիկների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելը, իրենց ընտանիքներով, հյուր գնային մեր Կենդանի կարիքավոր ազատամարտիկների ընտանիքներին , Գյումրու տնակներում ապրող հայրենակիցներին եվ իրենց Նոր Տարին դիմավորեին նրանց հետ միասին…