Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում, որտեղ դեկտեմբերի 29-ին ու 30-ին ահաբեկչական հարձակումներ են իրականացվել, երեքշաբթի օրը ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ:
Վոլգոգրադում ոստիկանության և ներքին զորքերի ավելի քան 5200 ծառայող ներգրավված են քաղաքում անցկացվող հակաահաբեկչական գործողության մեջ:
Օպերատիվ շտաբի ղեկավար Անդրեյ Պիլիպչուկի համաձայն, անվտանգության ուժերի կողմից իրականացվող գործողությունների ընթացքում ձերբակալվել է 87 մարդ՝ ոստիկանության ծառայողներին ցուցաբերված դիմադրության, փաստաթղթերի կամ գրանցման բացակայության համար: Որոշ ձերբակալվածների մոտ զենք է հայտնաբերվել:
Դեռևս, սակայն որևէ վկայություն չկա այն մասին, որ ձերբակալվածներն առնչություն ունեն Վոլգոգրադում իրականացված հարձակումների կամ նոր հարձակումների ծրագրման հետ:
Կարդացեք նաև
Քաղաքում նախօրեին իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի թիվը կազմել է 14 մարդ, սակայն առողջապահության ոլորտի մասնագետները պնդում են, որ երկուշաբթի օրն իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ:
Վոլգոգրադում կիրակի օրն իրականացված պայթյունի զոհերի թիվը հասել է 18-ի այն բանից հետո, երբ քաղաքի հիվանդանոցներից մեկում երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը մահացել է պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած մի տղամարդ:
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում