Հոլանդական Գրոնինգենում ավարտվեց շախմատի տարեվերջյան փառատոնը:
Ինը տուրից հետո վաստակելով 7,0 միավոր, հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը նվաճեց հաղթողի կոչումը: Նույնպիսի արդյունք էին ցուցադրել նաեւ հոլանդացիներ Էրվին Լ՝Ամին եւ Բենջամին Բոկը, սակայն լրացուցիչ գործակիցներով նրանք առաջին տեղը զիջեցին հայաստանցուն:
Մեր հանրապետության մյուս երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Սիմոնյանն ու Էլինա Դանիելյանը, իրենց անվան դիմաց գրանցեցին 6,0 եւ 5,5 միավոր եւ 103 մասնակիցների մեջ պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, 12-րդ եւ 26-րդ տեղերում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessfed.am-ի