Վահե Մկրտչյանի նկատմամբ հոգեբանական խոշտանգումը շարունակվում է: Նրան չեն տեղափոխում ուրիշ խուց, չնայած կարող են: Առանձին խուց է տեղափոխվել մյուս հացադուլավոր Լիպարիտ Պետրոսյանը, ուր կարող են հանգիստ Վահե Մկրտչյանին էլ տեղափոխել:
Վահե Մկրտչյանի հետ վարվում են այդպես՝ հուսալով, որ նա կդադարեցնի հացադուլը, ինչպես նաև խցակից բանտարկյալների դժգոհությունը նրա դեմ արհեստականորեն հրահրելու նպատակով, որովհետև մարդիկ պատրաստվել են նշել նոր տարին, իրենց ընտանիքներից ու հարազատներից նվերներ են ստացել` իրենց համար շքեղություն համարվող սնունդ, բայց չեն կարողանում սնվել նորմալ, քաշվելով Վահեի հացադուլ անելու փաստից: Դա խցում գիտակցված հոգեբանական տհաճ մթնոլորտ առաջացնելու նպատակ ունի:
Վահե Մկրտչյանին այցելել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ու փաստաբանը: Երկուսն էլ հաստատել ու գրանցել են, որ բանտում Վահե Մկտչյանի նկատմամբ իրավախախտում է տեղի ունեցել: Բանտապանները խախտում են համարում Վահեին Լիպարիտի խուց տեղափոխելը: Տարօրինակ է, որ երկու խախտումից նրանք ընտրել են հատկապես այն մեկը, որը հոգեբանական ճնշում կգործադրի բանտարկյալների նկատմամբ, որովհետև եթե ստիպված են իրենց ասելով այս կամ այն խախտումն անել, ասել կուզի կամ չտեղափոխել հացադուլավոր բանտարկյալին առանձին խուց, կամ այդպիսին չլինելու պատճառով տեղավորել երկու հացադուլավորի մեկ խցում, նրանք ընտրել են հենց այն, որը մաքսիմալ տառապանք և հոգեբանական անհարմարություն կառաջացնի բանտարկյալների մոտ:
Արուսյակ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ