Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում դեռևս անձը չպարզված վարորդը Հերացի փողոցում Mitshubishi մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նշված փողոցում գործող վերգետնյա անցումի բետոնե սյանը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան, սակայն վթարից անմիջապես հետո ավտոմեքենայի վրայից համարանիշները հանել էին:
Կարդացեք նաև
Ականատեսները հայտնում էին նաև, որ ավտոմեքենայի վրա եղել են պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված համարանիշներ:
Ըստ ֆոտոլրագրողի՝ նշված ավտոմեքենան սպասարկում է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ shamshyan.com կայքում