Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Շենգավիթ վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ներքին Շենգավիթ 3-րդ փողոցի գրեթե բոլոր 58 սեփական տներում ըստ բակիչների արդեն 1 ամսից ավելի է ջրի խնդրի առաջ են կանգնել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները զայրացած պատմում էին, թե պատճառը փողոցով ու տներով անցնող ջրի խողովակների սառած լինելն է: «Ո՞վ է տեսել 21-րդ դարում Նոր տարին դիմավորես առանց ջուր, մուծումները անում ենք, իսկ ջուր տվող չինովնիկները, դրանք են՝ Երևան Ջուրն ու Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատուները, իրենց դրել են հայտնի հեքիաթի 7 գլխանի հրեշի տեղը ու սաղ փողոցը գենոցիդի են ենթարկում»:
Բնակիչներն իրենց ուժերով, որը՝ էլեկտրական ֆենով, որը գազով, ֆարսունկով, փայտ վառելով, տաքացրել են ջրի խողովակները, որպեսզի մի փոքր ջուր ունենան, այն էլ օգուտ չի տվել:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ shamshyan.com կայքում