Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտնվել է Ստամբուլի «Ֆեներբախչեի» հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Eurosport-ի թուրքական վարկածը եւ նշում, որ նրա տրանսֆերը ձմեռային այս պատուհանում հաստատ չի կայանա, քանի որ ակումբը մինչեւ ամառ հետեւելու է հայ ֆուտբոլիստի մրցելույթներին:
Transfermarkt մասնագիտացված ինտերնետային պորտալը 23-ամյա Արասին գնահատում է 6,5 միլիոն եվրո: Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակում» մասնակցել է 18 հանդիպման, խփել 5 գոլ եւ կատարել 2 գոլային փոխանցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ