Գրենոբլի հիվանդանոցի, որտեղ գլխի ծանր վնասվածքով գտնվում է «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Միխայել Շումախերը, բժիշկները հայտարարել են, որ հաջողվել է նրա վիճակը կայունացնել: Մինչ այդ, նա գտնվում էր ծայրաստիճան ծանր վիճակում՝ անհայտ ավարտով:
Աշխարհի յոթակի չեմպիոնը հիմա պայքարում է իր կյանքում, թերեւս, ամենագլխավոր հաղթանակի համար: Հունվարի 3-ին լրանում է Շումախերի ծննդյան 45-ամյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Theguardian.com-ի