Դեկտեմբերի 31-ին, ժամը 00.25-ին տեղեկություն է ստացվել, որ M-2 միջպետական ավտոճանապարհին Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ M-2 ավտոճանապարհի Երևան – Մեղրի 120-րդ կմ-ում բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 019ԼՕ05 (վարորդ Գ. Ա. ծնվ.1964թ.) և «ԶԻԼ» մակնիշի առանց պետհամարանիշերի (վարորդ Ն. Ա. ծնվ.1994թ.) բեռնատարները:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի գազի արտահոսքը:
ԱԻՆ
Կարդացեք նաև