Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դեկտեմբերի 27-ին ականապատ ավտոմեքենա է պայթեցվել: Ըստ razm.info– ի, պայթյունի հետևանքով զոհվել են Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) 3 զինծառայող:
Ինչպես հաղորդում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարությունը, պայթյունի պատճառով եղել են նաև վիրավորներ, նախնական տվյալներով նրանց թիվը 6 է, բոլորն էլ խաղաղ բնակիչներ են: ՆԱՏՕ-ից չեն հաղորդում, թե որ երկրի զինծառայողներն են զոհվել:
Նշենք, որ միջադեպը գրանցվել է ՆԱՏՕ-ի «Քեմթ Ֆենիքս» ռազմակայանից ոչ հեռու:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում