Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն եւ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նույնպես կողմ են աշխարհի առաջնության ժամանակ թայմ-աուտներ մտցնելուն եւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ավելի վաղ ֆուտբոլիստների միջազգային արհմիությունը՝ FIFPro-ն եւ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին, հաշվի առնելով Բրազիլիայում Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության փորձը, ՖԻՖԱ-ին կոչ էին արել 2014 թվականի աշխարհի առաջնությունում խաղակեսերի ժամանակ մի քանի րոպե ընդմիջում տալ, քանի որ Բրազիլիայում անգամ երեկոյան ժամերին ֆուտբոլիստները ստիպված են լինելու խաղալ 30-ից ավելի բարձր ջերմաստիճանի պայմաններում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ