Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մերձավոր Արևելքը վերածվել է լրագրողների մահվան դաշտի». CPJ

Դեկտեմբեր 30,2013 21:29

«Ամերիկայի Ձայն». «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի համաձայն, 2013 թվականին զոհվել է 70 լրագրող՝ իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ:

Առնվազն 70 լրագրող է զոհվել աշխարհում 2013 թվականին՝ իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ, որոնցից 29-ը զոհվել էր Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը լուսաբանելու ժամանակ, իսկ 10-ը՝ Իրաքում:

Այս մասին ասված է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում, որի համաձայն Սիրիայում զինված լրագրողների թվում են իրենց հարազատ քաղաքներում ընթացող հակամարտության փաստաթղթավորման ուղղությամբ աշխատող քաղաքացի լրագրողները, կառավարական կամ ընդդիմության լրատվամիջոցների հետ համագործակցող լրագրողները, ինչպես նաև օտարերկրյա մի շարք լրատվամիջոցների մի քանի լրագրող:

Եգիպտոսում, ըստ կազմակերպության, 2013 թվականին զոհվել է վեց լրագրող, որոնցից երեքի մահը վրա է հասել այս տարվա օգոստոսի 14-ին երկրի անվտանգության ուժերի կողմից նախագահ Մոհամեդ Մորսիի տապալման դեմ իրենց բողոքն արտահայտող ցուցարարների դեմ ուղղված գործողությունների ժամանակ:

«Մերձավոր Արևելքն ըստ էության վերածվել է լրագրողների «մահվան դաշտի»: Չնայած որոշ երկրներում իրենց աշխատանքի պատճառով սպանված լրագրողների թիվը նվազել է, Սիրիայում քաղաքացիական պատերազմի ու Իրաքում կրոնական հարձակումների վերսկսման պատճառով բազմաթիվ լրագրողներ են զոհվել» – ասված է «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի փոխտնօրեն Ռոբերտ Մահոնիի կողմից հրապարակված հայտարարության մեջ:

Ռոբերտ Մահոնին հորդորել է միջազգային հանրությանը ազդեցություն գործել բոլոր կառավարությունների և զինյալ խմբավորումների վրա՝ լրագրողների քաղաքացիական կարգավիճակը հարգելու և նրանց սպանությունները հետաքննելու նպատակով:

Ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի զեկույցի, ոստիկանության կողմից իրականացվող անօրինական գործողությունների, քաղաքական կաշառակերության, թմրամիջոցների անօրինական վաճառքի ու «զգայուն» այլ թեմաների լուսաբանման պատճառով լրագրողներ են սպանվել նաև Բրազիլիայում, Կոլումբիայում, Ֆիլիպիններում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Պակիստանում և Ռուսաստանում:

2013 թվականին տասը տարվա մեջ առաջին անգամ, ըստ զեկույցի, իրենց պարտականությունների կատարման համար զոհեր չեն գրանցվել Մեքսիկայի լրագրողների շրջանում:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031