«Շիրակ կենտրոնը» օրերս ահազանգ ստացավ, որ Շիրակի մարզում, Մարալիկ քաղաքից 2-3 կմ հեռավորությամբ, թիթեղյա մի կառույցում, միայնակ մայրը իր երկու անչափահաս երեխաների հետ, առանց լույսի և ջեռուցման , սոցիալական ծանր պայմաններում է բնակվում: Մենք, ահազանգի հաջորդ իսկ օրը վառելափայտով, սնունդով և հագուստով բարձաց մեքենաներով, մեկնեցինք նրանց տեսության:
Առավել մանրամասը ներակայացվող տեսանյութում` առանց մեկնաբանության: