Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր հասցեին արված քննադատությանը:
Վարչապետն այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է.
«Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս տոները մեր քրիստոնյա ժողովրդի համար ամենասիրելին են, ամենասպասելին և պարունակում են մեծ խորհուրդ: Այն է, որ նոր տարի մենք պետք է մուտք գործենք վերանորոգված, ներելով և ներողամտություն հայցելով, հղելով միմյանց բարի մաղթանքներ և սեր: Օգտվելով առիթից ցանկանում եմ մաղթել պարոն Քոչարյանին անսահման բարություն, կամեցողություն, հանդուրժողականություն և սեր:
Որպես վարչապետ պաշտոնավարման ժամանակահատվածում ես երկու անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալու պարոն Քոչարյանի հարցադրումներին:
Կարդացեք նաև
Առաջին անգամ, երբ իմ հարցազրույցներից մեկում նշեցի, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս է և նրա անունը պետք է ոսկե տառերով գրվի հայ ժողովրդի պատմության մեջ:
Երկրորդ անգամ համաձայնվել եմ նրա քննադատության հետ և նշել, որ այսօրվա իշխանությունն է եղել Ռ. Քոչարյանի քաղաքական թիմը և հենարանը: Կարող եմ նաև ավելացնել, որ Սերժ Սարգսյանի ջանքերով բյուրեղացած մեր թիմը պատասխանատվություն է զգում նաև երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին արածի և չարածի համար:
Չափազանց ուրախ եմ, որ իմ համեստ անձի տարեվերջյան՝ շուրջ չորս ժամ տևած մամուլի ասուլիսը արժանացել է պարոն Քոչարյանի ուշադրությանը: Առավել ևս, որ իմ խորին համոզմամբ շատ ավելի կարևոր իրադարձություններ կարող էին արժանանալ նրա ուշադրությանն ու գնահատականներին, օրինակ՝ նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները, Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը (որի հիմքերն ի դեպ դրվել են հենց պարոն Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանում) և այլն:
Համաձայն եմ պարոն Քոչարյանի այն դիտարկման հետ, որ հաստիքային և արտահաստիքային մոսկաները, (7or.am և zham.am), որոնց համար առանձնապես առիթ պետք չէ մեզ քննադատելու համար, այս օրերին կակտիվանան, քանի որ խոսքի ազատությունը մեր երկրում վերջին 5 տարիների ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է գրանցում: Ինչ վերաբերում է մասնագիտական գնահատականներին՝ այդ թվում հիփոթեքի ծավալներին և շինարարության ոլորտին, ապա դրանց ևս մեկ անգամ կանդրադառնամ առանձին վերլուծությամբ:
Հ.Գ.
Մի իմաստուն խոսք կա, որն այսօր չափազանց անհրաժեշտ է մեր հասարակությանը և յուրաքանչյուրիս և մենք կարող ենք օգտագործել այն՝ որպես բարոյականության չափման գործիք` – «Մի դատիր մարդու մասին նրանով, թե ինչ են խոսում նրա մասին, այլ դատիր մարդու մասին նրանով, թե ինչ է նա խոսում այլոց մասին»:
Տարօրինակ չէ արդյոք,որ թեկուզ և մեր նման փոքր երկրի Վարչապետը,այնուամենայնիվ` ՎԱՐՉԱՊԵՏԸ,իրեն համարյա դեբիլ անվանած մարդուն հակադարձում է կոմպլիմենտներով:Հարգելի Տ.Սարգսյան,բա ասում էին ինտելեկտուալ էէէ~~ս: Այդ գեղցին հրապարակավ շան լափը լցրեց գլխիդ,իսկ դու տերտերական քարոզ էս կարդում : Գոնե քո շրջապատի լեքսիկոնով ասած ֆռռըցնեիր,ոնց որ այսքան ժամանակ մեզ էս ֆռռըցրել,ու կարգին,տղամարդավարի`քաղաքի տղուն վայել (դարձյալ քո շրջապատի լեքսիկոնով ասած`) ,,աբառոտկա,, տայիր էդ ամբիցիոզ գեղցուն:Եվ այսքանից հետո հույսեր էս փայփայում,որ կգտնվի հայ մարդ,որը քեզ կհարգի?????:Չեղավ եղբայր,ճամպրուկները հավաքելու ժամանակն է: Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում, ,,думай о детях, совесть надо иметь,,:
Ուշագրավ խոստովանություն ընտրությունների վերաբերյալ: Իսկ թե ինչու է Տիգրան Սարգսյանը արժանացել Քոչարյանի քննադատությանը պարզ է. կան բիզնես ու քաղաքական շահեր: Առնվազն ծիղաղելի է Քոչարյանի հոգատար ու մտահոգ ներկայանալու փորձը: Երևի պատրաստվվում է 2018-ին …
Հ.Գ. ԲՀԿ-ն հաստիքայի՞ն է, թե՞ արտահաստիքային:
Դեգրադացվածը / նորմալ մարդը 10 երիտասարդի արյուն չէր խմի ու Վիսբադենում կյանքը չէր վայելի / դեգրադացիայից է խոսում, իսկ քրիստոնյաներից թալանածը օֆշոր տանողը. քրիստոնեությունից:
Մի խոսքով Մսագործ ու Տիրացու:
Դե եկ Վարդապետ ու մի խենթանա:
Իսկ հին ու բարի ժամանակներում մարդկանց մասին դատում էին գործերով:
Փուչ մարդկանց՝ փուչ խոսակցություն՝ սկզբից մինչև վերջ։