Իսրայելի շախմատի ֆեդերացիան մեկնաբանել է, թե ինչի՞ է Միացյալ Արաբական Էմիրություններում անցկացված շախմատի աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ մրցաշարի պաշտոնական կայքում Իսրայելի պետական դրոշը բացակայել, իսկ իսրայելցի հինգ պատանի շախմատիստների անունները նշվել ՖԻԴԵ-ի հավաքականում՝ Կոսովոյի, Մալդիվյան կղզիների եւ Նիգերիայի ներկայացուցիչների կողքին:
Մեկնաբանության մեջ նշվում է, որ դրոշը «ծածկված» էր ոչ թե կազմակերպիչ երկրի, այլ իսրայելական ծառայությունների պահանջով, որոնք պատասխանատու էին երեխաների եւ հավաքականի անդամների անվտանգության համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ