«Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, որը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկել եւ գլխի ծանր վնասվածք էր ստացել, ծայրահեղ ծանր վիճակում է:
Գրենոբլի համալսարանի կենտրոնական հիվանդանոցը, ուր ուղղաթիռով տեղափոխել են գերմանացուն, հայտարարություն է տարածել, որում բժիշկներն ասում են, թե Շումին փոխադրվել է արհեստական կոմայի վիճակ: Նեյրովիրաբույժները նրան վիրահատել են ներգանգային ճնշումը նվազեցնելու նպատակով:
Շումախերի առողջական վիճակի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Ժան-Ֆրանսուա Պեյենը հրաժարվել է Շումախերի առողջացման դինամիկայի հետ կապված գուշակություններ անել՝ միեւնույն ժամանակ հայտարարելով, թե սպառնալիքը Շումախերի կյանքին մնում է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Reuters-ի