Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա գիշերային Գյումրին (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 30,2013 19:09

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի Գյումրու կենտրոնական փողոցները Ամանորի կապակցությամբ լուսավորվել են` քաղաքին որոշակիորեն տոնական տեսք հաղորդելով: Իհարկե, խոսքը միայն Գյումրու կենտրոնական հատվածին է վերաբերում, երկրորդական փողոցներում  նույն մութ ու խուլ վիճակն է: Այս ամենը  քաղաքապետարանի վրա նստել է 16 միլիոն դրամ: Գյումրեցիներից ոմանք պնդում են, որ այդ գումարով կարելի էր  մի քանի անօթևան ընտանիքի Ամանորը կազմակերպել, միգուցե և նրանք ճիշտ են, սակայն  պատասխանատուներն էլ իրենց հերթին նկատում են,որ գյումրեցիների, առավել ևս  մանուկների ուրախությունը ավելին արժե, քան 16 միլիոն դրամն է:

Նկատենք, որ Ամանորի կապակցությամբ իրենց տարածքը  լավագույնս զարդարած 7 կազմակերպությունների մեծ մասը,  պարգևատրվելով Գյումրու քաղաքապետարանի կողմից, իրենց գումարը` 50 հազարական դրամ, հանձնեցին մանկատներին ու անօթևան գյումրեցիներին:

Գյումրեցիներից շատերի   կարծիքով,  ամենաաօրիգինալը զարդարված է  «Իսուզ»  կամ վերջերս անվանափոխված «Նանէ» հյուրանոցի  տարածքը,  համենայնդեպս այս վայրը  գիշերվա ուշ ժամերին  ու Գյումրու անդիմադրելի սառնամանիքին այցելուների պակաս չունի: Ձմեռ պապերը աշխատում են հենց այս տարածքում` տոնածառի տակ, ընդ որում  միանգամից մի քանի հոգի:

Այս տարի մի  չքնաղ  տոնածառ էլ  ավելացել է  Գյումրու Բոշի սադում: Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով այս տոնածառի նկարը, գրել է. «Գյումրվա գեղեցկուհին, ո՞վ ունի»:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031