Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի վրաերթի գործով տուժողի ներկայացուցչին չթողեցին մասնակցել նիստին

Դեկտեմբեր 30,2013 17:49

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ուր քննության է առնվել Վարդան Պետրոսյանի  կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը:
Ժամը 12-ից նշանակված նիստը հետաձգվեց նախ կես ժամով, մինչ դատարան կբերվեր Վարդան Պետրոսյանը: Պաշտպանական կողմը հանդես էր եկել դատավոր Յուրիկ Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ:

Ժ.17.29-ին ինքնաբացարկը մերժվեց: Առավոտվանից դատարանը չէր քննել տուժողի`«Նիվայի» վարորդի` Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի`իրեն ներգրավվելու մասին:
Նա նիստերի դահլիճ չէր էլ մտել: Դատարանն առանց նրա մասնակցության մերժել է տուժողի ներկայացուցչին, սա այն դեպքում, երբ քրեական վերաքննիչ դատարանում տուժողի ներկայացուցիչը մասնակցել է դատական նիստին:
Տուժողի ներկայացուցիչը այս պահին Եղվարդի նստավայրը լքում է:
Շարունակվում է խափանման միջոցի քննությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031