Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Բաղդասարյանին ինքնաբացարկ է հայտնել ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ այդ կապակցությամբ:
Այսօր Վարդան Պետրոսյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ դատարան է ներկայացել ոստիկանության Երեւան քաղաքի քննչական ՃՏՀ քննությունների բաժնի ավագ քննիչ , քննչական խմբի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանը:
Մեր տեղեկություններով, Եղվարդի քննիչ Հայկ Հակոբյանը գտնվում է արձակուրդում:
Դատական նիստը դռնփակ է: Մեր տեղեկություններով, պաշտպանական կողմը վիճարկում է նաեւ Եղվարդի քննիչի փոխարեն Երեւանի քննիչ ներկայանալու հարցը:
Կարդացեք նաև
Ռ.Մ.