Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցներ.
Ավարտվում է 2013 թվականը՝ իր հետ շրջելով նորանոր ձեռքբերումներով հագեցած տարվա ևս մեկ էջ:
Այն շատ լավ առիթ է՝ ամփոփելու նախորդ տարվա իրականացրած ծրագրերը, ուրվագծելու և որոշելու գալիք տարվա անելիքները:
Անցնող տարում տրանսպորտի և կապի նախարարությունը կարողացել է ապահովել իր գերակա խնդիրների կատարումը: Արդյունավետ աշխատանքի շնորհիվ դրական տեղաշարժեր ենք արձանագրել ճանապարհաշինության, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում:
Կարդացեք նաև
Հեռահաղորդակցության բնագավառում արձանագրված հաջողությունների թվին կարելի է դասել ցուցանիշների զգալի բարելավումները, իսկ ճանապարհաշինության ոլորտում՝ հրատապ ճանաչված ճանապարհների հիմնանորոգումը:
Նախարարության առաջնահերթություններից է նաև արբանյակային ծրագրի իրագործումը, որը կյանքի կոչելու համար ստեղծվել են բոլոր նախադրյալները:
Հատկանշական է, որ իրականացված բարեփոխումների արդյունքում բարելավվեց օրենսդրական դաշտը, պարզեցվեցին տրանսպորտի և կապի ոլորտների ընթացակարգերը, նվազեցվեցին կոռուպցիոն ռիսկերը:
Վստահ եմ, որ գալիք տարին ևս հագեցած է լինելու նոր և խոստումնալից ծրագրերով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Ցանկանում եմ, որ գալիք 2014 թվականը լինի ընտանեկան երջանկության, սիրո, առողջության, մնայուն հաջողությունների, նվիրական իղձերի իրականացման, հաղթանակների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Լավագույն ցանկություններով՝
ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար