Լրահոս
Օրվա լրահոսը

Թոխմախի այգում ծառահատման եզրակացություն քաղաքապետարանը չի տվել

Դեկտեմբեր 30,2013 14:22

Aravot.am-ն դեկտեմբերի 18-ին անդրադարձել էր Թոխմախի, ներկայումս` Լիոնի այգուն,  եւ ներկայացրել Էրեբունի վարչական շրջանի բնակիչների այն մտահոգությանը, ըստ որի այգում նախատեսվում է բնակելի շենք կառուցել` կանաչ ծառերի հաշվին: Բնակիչները նկատել են, որ դեռ գարնանից այս այգու մի հատվածում ծառեր են հատվել եւ ըստ շրջանառվող լուրերի, ինչպես բնակիչներն են վստահեցնում, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը բնակելի շենք է կառուցելու: Բնակիչները պատմում են, որ այգին շրջապատված է հենց այս պատգամավորի ընտանիքին պատկանող օբյեկտներով, այգու հարեւանությամբ պատգամավորի ընտանիքին պատկանող գազալցակայանն է, իսկ այգու ներսում  Մհերի Սեդրակյանի եղբոր առանձնատունն է եւ նրա ռեստորանը: Եվ քանի որ, ինչպես բնակիչներն են ասում, այգին կարծես թե Սեդրակյանների «հսկողության» տակ է, ուստի բնակիչները հակված են հավատալ այդ լուրերին` ԱԺ պատգամավորը բնակելի շենք է կառուցելու:

toxmax-shenqi-taracqy

Խնդրի առնչությամբ  հարցում էր ուղղել Երեւանի քաղաքապետարանին, պարզելու՝ արդյո՞ք Լիոնի այգում  քաղաքապետարանը շինթույլտվություն տրամադրել է որեւէ տնտեսվարող սուբյեկտի, որպեսզի այգու  որեւէ հատվածում բնակելի, կամ այլ շինություն կառուցվի:

Չնայած քաղաքապետարանից մեզ վստահեցրել էին, որ օրենքով սահմանված ժամկետում հարցմանը կպատասխանեն, սակայն պատասխանը ստացել ենք, ոչ թե 5, ինչպես  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն է պահանջում, այլ՝ 10 օր հետո՝ դեկտեմբերի 28-ին:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի այգում որեւէ մեկին շինթույլտվություն տրված չէ. «Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Երեւանի քաղաքապետարանը Լիոնի այգու տարածքում որեւէ տնտեսվարող սուբյեկտի բնակելի, հասարակական կամ որեւէ այլ կառույցի համար շինթույլտվություն չի տրամադրել: Ավելին, այն Երևանի քաղաքապետարանի եւ Էրեբունի վարչական շրջանի պատասխանատուների մշտական ուշադրության ներքո է: Աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ նշված այգին վարձակալությամբ տրված է «Բիդեք» ՍՊԸ-ին, որի միջոցներով վերջին 2 տարում կանաչ զանգվածը համալրվել է շուրջ 200 հատ սոսի բարձրարժեք ծառատեսակներով:  Աշխատակազմի բնապահպանության վարչության կողմից այգում գոյություն ունեցող ծառերի հատման վերաբերյալ  որեւէ  եզրակացություն չի տրվել»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031