Գյումրու Սայաթ-Նովա փողոցում գործող «Պոնչիկ-մոնչիկ» մանկական սրճարանը երրորդ տարին է Գյումրու քաղաքապետարանի կողմից ճանաչվում է ամանորյա լավագույն զարդարված տարածքը և արժանանում է պարգևատրման: Այս տարի, սրճարանի տնօրինությունը որոշեց քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարը կրկնապատկել և բաժանել «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված, տնակներում ապրող և մանկահասակ երեխաներ խնամող երկու ընտանիքների: «Պոնչիկ-մոնչիկի» նախաձեռնությանը միացավ նաև «Շիրակ կենտրոնը» և Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միության կողմից տրամադրված հագուստ և խաղալիքներ նվիրեց ընտրված ընտանիքների երեխաներին:
Ներկայացնում ենք տնակային ավաններում բնակվող ընտանիքներին աջակցություն տրամադրելու մասին տեսանյութը:
«Շիրակ» կենտրոնի մամուլի հաղորդագրություն