Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժող կողմը գտնում է, որ ներկա պահին Վարդան Պետրոսյանը խոչընդոտում է նախաքննությունը

Դեկտեմբեր 30,2013 12:00

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Եղվարդի նստավայրում այսօր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ հանդես կգա ոստիկանության Երեւան քաղաքի քննչական ՃՏՀ քննությունների բաժնի ավագ քննիչ , քննչական խմբի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանը: Ժամը 12-ին նշանակված նիստը կես ժամով հետաձգվեց, քանի որ Վարդան Պետրոսյանին դեռ չեն բերել: Այս պահին դատարանի մոտ են ԱԺ ՀՅԴ խմբակցության երկու պատգամավոր՝ Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը:

Մեր տեղեկություններով , քննիչ Հայկ Հակոբյանը գտնվում է արձակուրդում:

Տուժող վարորդ Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը մինչ դատարան մտնելը, Aravot.am –ի հարցին, թե ինչ է ակնկալվում, եւ արդյոք կարդացե՞լ է Hetq-ում ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի զղջումի խոսքը, ասաց. «Վարդան Պետրոսյանի հարցազրույցը շատ հուզիչ էր: Տուժող կողմը երբեւէ չի կասկածել նրա դերասանական պրոֆեսիոնալիզմի վրա: Իրականությունն այլ է. այսօրվա դրությամբ պաշտպանական կողմը՝ ի դեմս նրա պաշտպանի, փորձ է անում «Նիվայի» վարորդ Արթուր Հակոբյանին մեղադրել եղբորորդու մահվան մեջ: Եվ դա այն պայմաններում, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում, բարձր արագությամբ, շեղելով ուշադրությունը երթեւեկությունից՝ ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից եւ հողածածկ գոտում ընդհարվել է «Նիվայի» հետ: Ճիշտ չեմ համարում Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված կալանքը տեղափոխել մեկ այլ հարթություն, քաղաքականացնել: Ի վերջո կատարվել է հանցագործություն, որը նախատեսված է երկու եւ ավելի անձանց մահ պատճառելու հատկանիշներով:

Այն, որ նա գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում, դրանում չունենք ոչ մի կասկած:

Այն, որ նա նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել տուժող կողմին, դրա պատճառը շատ պարզ եւ հասկանալի է. ուղղակի նա չգիտի ներկա պահին իրեն ինչ ցուցմունք տա:

Այ, երբ որ նախաքննությունը կատարվի եւ պաշտպանական կողմին քրեական գործի ողջ նյութերը կտրամադրվեն, այդ ժամանակ էլ նա ցուցմունք կտա, որը կլինի անարժանահավատ:

Նույնը կարելի է ասել վթարի 3D մոդելավորված տարբերակի մասին:

Տուժող կողմը գտնում է, որ ներկա պահին Վարդան Պետրոսյանը խոչընդոտում է նախաքննությունը եւ նպատակ է հետապնդում խուսափել պատասխանատվությունից: Ահա թե ինչպես է զղջում Վարդան Պետրոսյանը կատարվածի համար»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. NY says:

    По интерьвю стало понятно, что по приезду в “места задержания” Вардан сразу же нашел себе аудиторию, давление нормализовалось, появились планы на будущее, зарисовки к новым сценариям.К нему хорошо относятся заключенные, он центре внимания – что надо артисту.В отличие от многих, я не смогла, эмоционально растрогаться. В данный момент, он для меня, не “любимый”, “известный”, “знаменитый”, а просто гражданин. Его задержанию, способствовала ,вся эта кампания и шумиха, вокруг него, и особенно шурин/анердзак/, который направо, налево призывал повезти артиста на лечение во Францию.Пора защите, потерпевшей стороны и их участием провести пресс-конференцию. Не должны эти несчатные люди, доказывать,писать, и вступать в полемику на форумах различных газет. Уважаемый адвокат, клин вышибают клином………..соберите семью, пусть зомбированные поклонники замолчат, перестанут писать ” мальчиков не вернешь, что теперь Вардану страдать всю жизнь в тюрьме”. Отсутствие политкорекности, просто омерзительно!!!Вот что пишет, в одном из комментарии сестра Вардана Петросяна , “Մենք բաժանվել ենք նախապես պայմանավորվելով երրոդ՝ ավելի գործնական հանդիպման մասին”: երրոդ՝ ավելի գործնական – получается все походы в семью Акопянов, не имели цель соболезнования, а шел настоятельный подкоп к примирению.Идет натуральный обмен с чужим, и своим горе. Просто абсурд .

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031