Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան. «Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել». 2rd.am

Դեկտեմբեր 30,2013 11:25

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է https://2rd.am-ի հարցերին.

Պարոն նախագահ, չնայած մոտենում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները, հանրությունը և մամուլը շարունակում են քննարկել վարչապետ Տիգրան Սարգսյանի օրերս անցկացրած մամուլի ասուլիսը: Հետաքրքիր է իմանալ՝ հնչե՞լ են արդյոք այդ ասուլիսի ընթացքում այնպիսի պատասխաններ կամ մեկնաբանություններ, որոնք գրավել են Ձեր ուշադրությունը:

Այսօր կկենտրոնանամ մի դրվագի վրա: Իմ ուշադրությունը գրավեց վարչապետի տված պատասխանը լրագրողի հարցին՝ հանրապետությունում արդեն հինգ տարի շարունակվող շինարարական ծավալների անկման պատճառների մասին: Քանի որ վարչապետի բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չուներ  իրականության հետ (ինչպես և այդ մամլո ասուլիսում հնչած շատ այլ բացատրություններ), ես կփորձեմ ինքս պատասխանել այդ հարցին:

Այսպիսով, ինչու՞ են շինարարության ծավալները հինգ տարի անընդմեջ անշեղորեն անկում ապրում:

1. Բնակչության մասսայական ելքը Հայաստանից (թվերը չեմ նշում, որպեսզի չփչացնեմ բոլորի տոնական տրամադրությունը): Հեռանում են նոր բնակարանների պոտենցիալ գնորդները՝ կրճատելով պահանջարկը անշարժ գույքի շուկայում: Դրա հետ մեկտեղ, հեռացող ընտանիքների բնակարանների մի մասը անխուսափելիորեն հայտնվում է երկրորդական շուկայում՝ ձևավորելով առաջարկի ավելցուկ: Անշարժ գույքի պահանջարկի և գնի անկումը լրջորեն խաթարել են շինարարության ոլորտի ներդրումային գրավչությունը: Թվարկված պատճառներով էլ չի գործում հետաձգված բնակարանային պահանջարկի էֆեկտը 2009 թվականի ճգնաժամի սուր փուլից հետո:

2. Հիփոթեքային վարկավորման պայմանների նշանակալի վատթարացումը, եթե դեռ կարելի է այն հիփոթեք կոչել: Պարզապես համեմատեք 2004-2007 թվականների և այսօրվա պայմանները, և կհասկանաք, որ խելքը գլխին ու սթափ մտքով մարդկանցից քչերը կհամարձակվեն օգտվել այդպիսի «հիփոթեքից»: Եվ սրանում բանկերը մեղք չունեն: Նրանք այդպես են արձագանքում տնտեսության ընդհանուր իրավիճակին և գրավադրված անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությանը: Հավելեք այս ամենին նաև աղքատ բնակչության էական աճը, մարդկանց, ովքեր երազել անգամ չեն կարող բնակարան ձեռք բերելու, էլ չասենք՝ հիփոթեքից օգտվելու շանսերի մասին:

3. Մեր քաղաքացիների տրամադրությունը: Ապատիան, անելանելիության զգացումը, երկրի հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը այն աստիճանի են հասել, որ դառնում են մարդկանց վարքագծի և մոտիվացիայի վրա ազդող կայուն գործոն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մնացած բնակչության ուղիղ 40 տոկոսը մտադիր է ընդմիշտ տեղափոխվել այլ երկիր առաջին իսկ հնարավորության դեպքում: Հեռանալուն հակված մարդը երբեք անշարժ գույք ձեռք չի բերում այն երկրում կամ քաղաքում, որն ուզում է լքել: Նույնը վերաբերում է նաև նոր բիզնես ձեռնարկելուն:

Ահա սրանք են շինարարության ծավալների կայուն անկման հիմնական պատճառները: Ամեն ինչ ավելի քան պարզ է ու հասկանալի (բայց  ոչ՝ մի քանի հատուկ «շնորհալիների» համար): Եվ սրա մեղավորը նախորդ կառավարությունը չէ, և ոչ էլ հաստատ՝  ինչ-որ այլմոլորակայիններ: Ճգնաժամն էլ արդեն վաղուց կապ չունի: Այնպես որ պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար:

Հ.Գ. Հավանաբար շուտով կսկսեն վնգստալ հաստիքային և արտահաստիքային մոսկաները: Հետաքրքիր է, դա տեղի կունենա մինչև՞ Նոր Տարին, թե՝ հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Կարլոս says:

    Հետաքրքիր է՝ Քոչարյանին քննադատելով վարչապետը հենց այսպիսի արձագանք էր սպասում, թե ավելի կոշտ?

  2. Մհեր says:

    Այս վիճակի համար մեղավոր են 1-ին և 2-րդ նախագահները, բոլոր նախկին կառավարությունները, ժողովուրդը, որը չի սիրում աշխատել (ամբողջ աշխարհը զարմացած է մեր աշխատասիրության վրա) : Հետաքրքիր է աշխարհում եղել է նախադեպ, երբ պետության կործանման պատճառ է դարձել ՍՈՒՏ-ը:

  3. Armine G says:

    Մեր դեպքում ՍՈՒՏԸ հանդուրժող ու ՍՏՈՂԻՑ վախեցող ժողովուրդն է իր պետության կործանման պատճառ դառնալու:

  4. Maxim says:

    Եվ այս հետամնաց, գավառական, արունաբուն խոսում է տարբեր դեգրադացիաների մասին, որի հիմքը՝ հենց ինքն է։ 1–ին նախագահին քննադատելուց առաջ, եկեք նախ քննարկենք, թե ովքեր էին
    նրան շրջապատել։ Նա բոլորովին սուրբ չէ, բայց նրան չի կարելի համեմատել այս դուրսպրծուկների
    ոհմակի հետ, որը գլխավորում է՝ հարցեր պատասխանողը։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031