Դեկտեմբերի 26-ի գիշերը «32 ատամ» ակումբի դերասան Կարեն Մկրտչյանը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ մեկ հարված ստացել: Արդյունքում հիմա անվասայլակին է և տանն է ստանում բուժում:
Դերասանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ լրատվամիջոցներից վիրավորված է, քանի որ, ինչպես ինքն է ասում, խոսում են պատի, բայց գրում են առաստաղի մասին. «Լրատվամիջոցները եթե որևէ բանով ուզում են օգնել, պետք է օգնեն, ոչ թե վնասեն»,- ասաց նա՝ հավելելով. «Եթե գրում են՝ «32 ատամ» դերասանին բակում ծեծի են ենթարկել, դա ինձ վնասում է, քանի որ դա վիրավորում է թե ինձ, թե իմ բակին. մուտքում միայն մեկ անգամ հարվածել են. դա չեղավ, որ ծեծի են ենթարկել, կամ նույն կերպ ես ոստիկանությունից դժգոհ չեմ, բայց գրում են բաներ, թե ես ասել եմ՝ իրավապահներին դա չի անհանգստացնում՝ այն դեպքում, երբ ասում են՝ կզանգենք, ոստիկանությունից կճշտենք, սակայն չեն ճշտում: Ի դեպ, ես չեմ բողոքել ոստիկանություն, որ բռնեն, էլ չեմ բողոքելու, ես չեմ սիրում բողոքել»,- հավելեց դերասանը:
Նա ասաց, որ ինքը ոստիկանությունից «գանգատներ» չունի, փոխարենը դժգոհ է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում