Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հակոբյանը՝ Մեղրիում ռուս սահմանապահների կողմից վնասած տեսախցիկի գործի հետագա ընթացքի մասին

Դեկտեմբեր 29,2013 22:19

2013թ.-ի սեպտեմբերի 25-ին Մեղրու տարածաշրջանի Տաշտուն համայնք տանող ավտոճանապարհի խաչմերուկում քարոզչությունից վերադարձող «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի թիմի եւ ռուս սահմանապահների միջեւ տեղի ունեցած դեպքի մասին այն ժամանակ անդրադարձել էինք:

«Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի ներկայացուցիչ, այն ժամանակ Սամվել Հայրապետյանի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ում տեսախցիկը միջադեպի ժամանակ ջարդվել էր ռուս սահմանապահների կողմից,  մեզ հետ ունեցած զրույցում նշել էր, որ իրենք պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին՝ հարցին իրավական լուծում տալու համար:

Հիշեցնենք, որ ռուս սահմանապահների ներկայացուցիչը ներողություն էր խնդրել կատարվածի համար եւ առաջարկել փոխհատուցել ջարդած տեսախցիկի գումարը, սակայն վերջիններս հրաժարվել էին  փոխհատուցվող գումարից եւ գործի ընթացքը տեղափոխել իրավական հարթություն:

«ՀՀ ոստիկանության Մեղրու բաժնում պատրաստված նյութերն ուղարկվել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության իններորդ կայազորային բաժին՝ հետագա ընթացը լուծելու համար: Սույն թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժինը մերժեց մեր հայցադիմումը, որից հետո մենք համապատասխան նամակով դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազին,ՀՀ զինվորական դատախազին և ՀՀ Սյունիքի մարզի զինվորական դատախազին: Նոյեմբերի 23-ին ստացանք մերժման պատասխան ՀՀ զիվորական դատախազից: Հավանաբար, քաղ հայցով կդիմենք դատարան, բայց հնարավոր է, որ ընդհանրապես չդիմենք, քանի որ,  անկեղծ ասած, որևէ ակնկալիքներ չունեմ արդարադատությունից», – մանրամասնեց Դավիթ Հակոբյանը:

Իսկ հայցադիմումների մերժումը, ինչպես փոխանցեց մեր զրուցակիցը, պատասխանատուները հիմնավորել էին հանցակազմի բացակայությամբ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031