Ֆուտբոլի Անգլիայի առաջնության «Հալ-Սիթի»-«Ֆուլհեմ» հանդիպման ժամանակ, որում «Սիթին» 6:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ, դաշտի տերերի կիսապաշտպան Թոմ Հոդլսթոունը կատարել է խոստումը: Հանդիպման 67-րդ րոպեին դառնալով չորրորդ գոլի հեղինակը՝ նա հենց խաղադաշտում կտրել է մազերը: Վարսավիրի խորհրդանշական պարտականությունն ստանձնել է թիմի բժիշկ Ռոբ Փրայսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty image-ի