Միացյալ Արաբական Էմիրություններում ավարտվեց շախմատի վարպետների միջազգային մրցաշարը, որի «A» ուժեղագույնների խմբում հանդես էին գալիս Հայաստանի յոթ ներկայացուցիչներ: Մեր տղաներից առավել հաջող մրցելույթներ ունեցավ գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը, որը ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում: Հովիկ Հայրապետյանը 6,0 միավորով 16-րդն է, իսկ 5,5-ական միավոր վաստակած Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը բավարարվեցին, համապատասխանաբար, 19-րդ եւ 25-րդ ցուցանիշով: Մեր մյուս շախմատիստներն ավելի համեստ արդյունքներ ցույց տվեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tesadasht.am-ի