Գարեգին Նժդեհ 15 հասցեում արդեն 4-րդ օրն է ջուր չկա: Ամբողջ ջրամատակարարման համակարգը սառել է: Բնակիչները համատիրության հետ նախաձեռնել են մաքրման աշխատանքներ:
« -22 աստիճան ցրտի պայմաններում ՀայՋրմուղկոյուղին որոշել է գիշերը անջատել ջրերը, որպեսզի ավազանները լցնի,-ասում են բնակիչներ,-բայց չէ, որ մենք պայմանագիր ենք կնքել մշտական ջուր ապահովվելու համար»:
Հասցվել է հսկայական չափերի վնաս, կատարվում են այս պահին ջրամատակարարման խողովակների վերանորոգում:
Ո՞վ է փոխհատուցելու վնասները:
«Հայջրմուղկոյուղի» զանգահարեցի, պարզվեց, համարը, որը ես հավաքել եմ, գոյություն չունի:
Մանրամասները տեսանյութում.
Թեհմինե Ենոքյան