Այսօր՝ դեկտեմբերի 29-ն, Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի երկաթուղային կայարանում ուժեղ պայթյունի հետեւանքով 15 մարդ մահացել է, 40-ից ավելի մարդ վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել 12:45-ին: Հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական ծառայության տեղեկատվության համաձայն՝ պայթյունն իրականացրել է ինքնասպան կին ահաբեկիչը, պայթյունը եղել է կայարանի առաջին հարկում, որտեղ գտել են ինքնասպան կնոջ գլուխը:
Պայթյունը, ըստ ուժային կառույցների, եղել է կայարանի առաջին հարկում` մուտքի մոտ տեղադրված մետաղորսիչ սարքի մոտ:
Հարուցվել է քրեական գործ երկու հոդվածներով` ահաբեկչական գործողություն և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառություն: