Շանթ Հարությունյանն արդեն հինգ օր է՝ հացադուլի մեջ է և շատ ծանր առողջական վիճակում: Երեկ նաև իմացաք, որ նրա ընկերները նույնպես սկսել են հացադուլ: Ձերբակալված Վահե Մկրտչյանի և Լիպարիտ Պետրոսյանի նկատմամբ հոգեբանական խոշտանգումներ են կիրառվում: Երկուսն էլ դիմել են, որ իրենց տեղափոխեն ուրիշ խուց, որպեսզի կարողանան հացադուլը շարունակեն: Նրանց համար դժվար է հոգեբանորեն հացադուլ անել, երբ խցում նստած մյուս կալանավորները նշում են Նոր Տարին ու բարոյապես նրանց էլ են պարտադրում հացադուլ անել, կամ հարմարվեն մտքին, որ իրենք ուտելու ու խմելու են, իրենց կողքը հացադուլ անող կալանավորների ներկայությամբ: Բանտի աշխատողները պատճառաբանում են նրանց ուրիշ խուց չտեղափոխելը նրանով, որ իբր աշխատանքային օր չէ ու կարող է մինչև հունվարի 8-ը ոչ աշխատանքային օր լինի: Սա աբսուրդ է, որովհետև բանտում ԲՈԼՈՐ օրերը աշխատանքային օրեր են:
Մամուլի հաղորդագրություն