Ադրբեջանում դեկտեմբերի 24-ին Արցախյան պատերազմի վետերան, 2-րդ կարգի հաշմանդամ, 5 երեխաների հայր Զաուր Հասանովն ինքնահրկիզման փորձ էր կատարել։ Ըստ razm.info– ի, Դեկտեմբերի 28-ի նա մահացել է հիվանդանոցում:
Հայտնի է նաև, որ Ադրբեջանում արդեն իսկ քրեական գործ է հարուցվել վետերանին «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, ընթանում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ Հասանովն օրեր առաջ լրագրողներին մանրամասնել էր՝ փորձել է ինքնահրկիզվել Ադրբեջանի արհմիությունների դաշնության շենքի մոտ, քանի որ այդ կառույցի ղեկավար Սաթթար Մեհբալիևը զրկել էր իրեն իր սեփականությունից։
Հասանովը շեշտել էր, որ 2010-ին իր սեփականություն և եկամուտի միակ աղբյուր օբյեկտը խլել են իր ձեռքից, իր բողոքները պարբերաբար անտեսվում են, ուստի այդ ծայրահեղ քայլով ցանկացել է լսելի դարձնել իր դժգոհությունը։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում