Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ըստ shamshyan.com – ի, ժամը 22:30-ի սահմաններում Կորյունի փողոցի թիվ 16 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Էդգար Բաղդասարյանի վարած Mercedes մակնշի 91 ՏT 091 համարանիշի և 20-ամյա Վահան Մամիկոնյանի վարած Opel մակնիշի 35 ԼV 446 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում