Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները դժգոհ են գազի լիցքավորումից

Դեկտեմբեր 28,2013 22:13

Տավուշի մարզի վարորդները մեզ բողոքում են, որ մարզում գործող ավտոգազալցավորման ճնշման կայաններում լիցքավորվող գազի չափման նոր սարքավորումներ տեղադրելուց հետո իրենք ավելի թանկ են վճարում: Վարորդները կասկածում են, որ այդ սարքավորումներն այնպես են «կարգավորված», որ աշխատեն հօգուտ գազալցավորման կայանի տիրոջ եւ ի վնաս վարորդի: Վարորդները նշում են, որ մինչ այդ սարքավորումների տեղադրելը լիցքավորված նույն քանակության գազի համար իրենք  ավելի քիչ էին վճարում:

Տավուշի մարզում լիցքավորվող մեկ խորանարդ մետր գազի գինը 180 դրամ է: Տավուշի վարորդներն ասում են, որ Սեւանում մեկ խորանարդ մետր գազի գինը 200 դրամ է, սակայն  այնտեղ նույն գումարով ավելի շատ գազ են լիցքավորում, քան Տավուշի մարզում: Մինչ չափիչ նոր սարքավորումներ տեղադրելը վարորդները գազի գինը վճարելուց զատ նաեւ 200 դրամ էին վճարում լիցքավորող բանվորին, իբր թե այն բանի համար, որպեսզի լիցքավորողը 250 մթնոլորտ ճնշում ապահովի: Իրականում  250 մթնոլորտ ճնշումը չէր ապահովվում, սովորաբար լինում էր 220-230 մթնոլորտ:

Հիմա, նոր սարքավորումներ տեղադրելուց հետո Տավուշի մարզի ավտոգազավորման լիցքավորման ճնշման կայաններում 200 դրամներ չեն վճարում բանվորներին: Սակայն մարզում դեռեւս կան մի քանի կայաններ, որտեղ, նախկինի նման, վարորդներից հավելյալ 200 դրամ են պահանջում: Ստացվում է, որ վարորդները շարունակում են վճարել մեծ շահույթներով աշխատող գազալիցքավորման կայանների լիցքավորող բանվորների ռոճիկը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. nver says:

    Էդ հո բանվորները չեն սահմանում հիշյալ կարգերն, այլ գազալցակայանների տերերն, որոնց մեջ մարզպետն հանդես է գալիս գլխավոր գռփողի դերում ու հանդիսանւմ է մարզի չաղ չաղ թագավորն

  2. Arshak says:

    Տավուշի մարզում ոչինչ օրենքով չի:Այստեղ տիրում է կամայականություն,անպատժելիություն,անիրավություն:Որտեղից ով ինչ կարող է փախցնում է:Հայտնի ճշմարտություն կա՝ քարտուղարուհին մատիտ չի գողանա,եթե տեսնի, որ ղեկավարը արդար է աշխատում:

  3. Vachagan says:

    Հավանաբար վարորդները բողոքում են Լուսաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող մարզպետի ավտոգազալիցքավորման կայանից, որտեղ մինչ բաշխիչ աշտարակների տեղադրելն առանց հաշվիչի են աշխատել, իհարկե նախապես հանցավոր համաձայնության գալով Տավուշի մարզի տարածքով անցնող բարձր ծնշման գազի գիծը սպասարկող կազմակերպության հետ: Այնպես որ լրատվամիջոցների կողմից հնչեցված գազի պարտքի գոյացման հարցում Տավուշի մարզպետը նույնպես ահռելի ՛՛ներդրում՛՛ ունի:

  4. Aram says:

    Այն, որ Արմեն Ղուլարյանի ավտոգազալցակայանն առանց հաշվիչի է աշխատել, դա բոլորը գիտեին, այդ թվում նաև մարզի իրավապահները /եթե կան անտեղյակ մարդիկ, ուրենմն իրենք իրենց տեղում չեն/: Այնպես որ 300 մլն դոլարի գազի պարտքը նաև արմենների շնորհիվ է առաջացել, սակայն նրանց փոխարեն ինչպես միշտ ժողովուրդն է պատասխան տալիս:

  5. karine says:

    Ինչն է պատճառը,որ մեր անկաշառ մարզպետը չի փակում Ոսկանի ,,կիսլարոդը,,:
    Դրա ձեռից մարզպետը հո չի քոչելու:

  6. karp says:

    Մեր մարզպետը Յանուկովիչից,Յուշչենկոյից ու Յուլիա Տիմոշենկոյից խելացի գտնվեց
    գազային հարաբերություններում:

  7. Arshak says:

    Եվ ամենազոր Ղուլը պատրաստվում է հանգիստ սրտով Նոր տարի նշել:Միգուցե հիշի թե քանի-քանիսների համար իր իսկ ձեռքով, միանգամայն առանց հիմնավորման, այս տարին դարձրեց անհաջողությունների, արցունքների,արտագաղթի տարի:Մեկ է վերևում Աստված կա,նա ամեն ինչ տեսնում է;Մի գեղեցիկ օր ամեն ինչ ամեն ինչ կմատուցվի Ղուլին,որ չի կարող էլ պատկերացնել,թե ինչ է իրեն սպասվում:Մնում է սպասել ու հուսալ:

  8. ԲՂԴՈ says:

    Սա դժողքում էլ լեզու կգտնի սատանայի հետ ու հետո էլ սատանային կքցի,ինքը հզոր քցող ախպերա,պրոստը հոգով ղուլա:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031