Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Էյն քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանիների առաջնությունը:
12 տարեկանների խմբում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Արամ Հակոբյանից բացի, հաջող հանդես եկան նաեւ հայաստանցի եւս երեք շախմատիստներ: Ճիշտ է, նրանք մեդալներ չնվաճեցին,, սակայն տեղ զբաղեցրին լավագույն տասնյակներում: Արամ Հակոբյանի տարիքային խմբում Շանթ Սարգսյանը 8,0 միավորով պայքարն ավարտեց 7-րդ հորիզոնականում: 18-ամյա Հովհաննես Գաբուզյանը 7,5 միավորով նույնպես 7-րդն է, իսկ Ռոբերտ Մուրադյանը եզրափակեց առաջատարների տասնյակը՝ 7,5 միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ