Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշմանը: Նրա խոսքով՝ Մաքսային միությունը ԼՂ կարգավիճակի հետ որեւէ առնչություն չունի։ Այն տնտեսական համագործակցության նպատակներ հետապնդող կազմակերպություն է և կոչված չէ, ոչ էլ ի վիճակի է հետապնդել որևէ քաղաքական հարց․ – «Լեռնային Ղարաբաղի հանրապետության կարգավիճակը որոշվել է իր ազգաբնակչության կողմից անկախության հանրաքվեի միջոցով, վերահաստատվել է սահմանադրական հանրաքվեի ճանապարհով, և ես այսօր չեմ տեսնում որևէ պատճառ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշումը ենթարկվի փոփոխության»:
«Ուղղակի առնչություն Մաքսային միության խնդրին մենք չունենք: Դա նման է մոտավորապես, ոնց որ, ասենք, Քիմ Քարդաշյանի երեխայի քաշի քննարկման նյութին: Մենք մոտավորապես նույն առնչությունն ունենք այս պարագայում: Եվ ես կարծում եմ, Քիմ Քարդաշյանի երեխայի հարցը ավելի ակտուալ է մեզ համար․ հայուհի է, գեղեցիկ է», – նշել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում